Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարող է դառնալ Բելգիայի արտաքին և եվրոպական գործերի հաջորդ նախարարը ներկայիս պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական պարբերականը՝ հղում անելով բելգիացի անանուն պաշտոնյաներին։
Նրանց տեղեկություններով՝ Միշելի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում իմաստ ունի՝ հաշվի առնելով նրա փորձը՝ որպես երկրի վարչապետ և Եվրախորհրդի նախագահ։
Բացի դրանից, «Բարեփոխումների շարժում»
կուսակցությունը, որին պատկանում է Միշելը, մեծ արդյունքներ է ցույց տվել Բելգիայի
ֆրանսախոս հատվածում կայացած ընտրություններում։ Դրա շնորհիվ նա կարող է հավակնել
Բելգիայի կառավարությունում մի քանի պաշտոնների՝ ներառյալ արտաքին գործերի և
եվրոպական գործերի նախարարի պորտֆելը։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ Միշելի
նշանակումը Բելգիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում միանգամայն իրական է։